27.11.2024
Ալիեը՝ «Երեւան վերադառնալու» հայտարարությամբ սպանություններ է հրահրում. Նեւզորով
prev Նախորդ նորություն

Արդյունավե՞տ են ԱՄՆ-ի պատժամիջոցները. ՌԴ-ի զենքի պատվերների ծավալն անցել է 50 մլրդ դոլարը

Ռուսաստանից ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների արտահանումն աճում է: Արտասահմանյան պատվերների պորտֆելն անցել է 50 մլրդ դոլարը: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարեւը:


«Մեր ռազմական ու երկակի նշաակության ապրանքներն առանց ԱՄՆ-ի եւ իր սատելիտների էլ շատ գնորդներ ունեն: Դրանք Շանհայի համագործակցության կազմակերպության, ԲՐԻԿՍ-ի, ԵԱՏՄ պետություններն են: Ի դեպ, արտասահմաննայն պատվերների փաթեթն աճում է»,- ասել նա Ինտերֆաքսին: Այսպես Բոնդարեւը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն առ այն, որ պատժամիջոցների հետեւանքով Ռուսաստանի բյուջեն 3 մլրդ դոլար է կորցրել:


Այս տարվա հունվարի 29-ից ԱՄՆ նախագահը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել աշխարհի յուրաքանչյուր պետության ֆիզիկական անձանց, կազմակերպությունների կամ ընկերությունների դեմ, որոնք «էական» ծավալի ռազմական գործարքներ կկնքեն Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ։ Այդ ցանկում են հայտնվել ռուսական պաշտպանական 39 ձեռնարկություն եւ հետախուզական կառույց։


Ցանկի կեսը զբաղեցնում են «Ростех» ընկերության կազմում ընդգրկված ձեռնարկությունները, այդ թվում՝ սպառազինությունների ներկրման եւ արտահանման պետական մոնոպոլիստ «Рособоронэкспорт»-ը։ Ցուցակում են ընդգրկված նաեւ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը եւ ԶՈւ-ի Գենշտաբի գլխավոր վարչությունը։


Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նպատակն է զսպել Ռուսաստանի մուտքն ավանդական ամերիկյան համարվող շուկաներ: Վերջին շրջանում Ռուսաստանը սկսել է ռազմական գործարքներ կնքել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան եւ ԱՄՆ-ի դաշնակից Սաուդյան Արաբիան:


«Բացի մեր ավանդական գնորդներից, որոնք են Եգիպտոսը, Հնդկաստանը, Չինաստանը, Ալժիրը եի Ինդոնեզիան, անցյալ տակի ի հայտ երկան նոր գործընկերներ: Օրինակ՝ Թուրքիայի հետ կնքվել է С-400 ՀՕՊ համակարգերի առաքման պայմանագիր»,- հիշեցրել է ՌԴ սենատորը ու հավելել, որ նախնական տվյալներով Ռուսաստանը 2017 թ-ին արտահանել է շուրջ 15 մլրդ դոլարի սպառազինություն: