27.11.2024
Արդյունավե՞տ են ԱՄՆ-ի պատժամիջոցները. ՌԴ-ի զենքի պատվերների ծավալն անցել է 50 մլրդ դոլարը
prev Նախորդ նորություն

Եթե Թուրքիան դադարի խոչընդոտել Կիպրոսին՝ պատրաստ ենք նոր բանակցության. Կիպրոսի նախագահ

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ եթե Թուրքիան դադարի Կիպրոսի ափերի մոտ խոչընդոտել հունական կողմի՝ բնական գազի արդյունահանման աշխատանքներին, ապա Կիպրոսը պատրաստ է թերակղզու հիմնախնդրի շուրջ վերսկսել թուրքական կողմի հետ քաղաքական բանակցությունները:


Նախագահը շեշտել է, որ կղզու բնական պաշարները պատկանում են Կիպրոսի Հանրապետությանը և որ նման խախտումներն ուղղված են Կիպրոսի ինքնիշխանության դեմ:


«Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի հռետորաբանությունը սխալ և անհասկանալի է։ Դրանք չեն բխում Կիպրոսի ժողովուրդների շահերից։ Կոչ եմ անում Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսին վերջ դնել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության դեմ նման խախտումներին»,-ասել է Կիպրոսի նախագահը։