6.09.2025
Ադրբեջանն ու Ռումինիան կտարանցեն ադրբեջանական հեղուկ գազը դեպի Եվրոպա
prev Նախորդ նորություն

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը մասնակցում է ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստմանը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մենել է Մոսկվայում՝ մասնակցելու 2018-ին անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունների շուրջ բանակցություններին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:


Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյան փետրվարի 19-ից 22-ին կմասնակցի ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2018» շրջանակներում կայանալիք հետախուզական ստորաբաժանումների «Որոնում», «Փոխգործակցություն» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների նախապատրաստման և անցկացման առաջին շտաբային բանակցություններին:


ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի գլխավոր պատվիրակությունը նաև կմասնակցի.


ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2019թ. պլանի քննարկմանը, ինչպես նաև մինչև 2025թ. ընկած ժամանակահատվածում Հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների պատրաստության համատեղ միջոցառումների ցանկի նախագծերի քննարկմանը:


ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-մարտավարական զորավարժության փուլերից երկուսն անցկացվել են Հայաստանի տարածքում՝ «Փոխգործակցություն-2017ը» և «Որոնում-2017ը»:

Հայաստանում շատ են կարեւորում Պուտինի նախագահի պաշտոնում վերընտրվելը. հարցում
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը