24.11.2024
Նոյեմբերին Թուրքիայում գործազրկությունը կազմել է 10,3%
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ու Ռումինիան կտարանցեն ադրբեջանական հեղուկ գազը դեպի Եվրոպա

AGRI (Azerbaijan-Georgia-Romanian Interconnector) նախագիծը, որն ենթադրում է ադրբեջանական գազի տարանցում Եվրոպա, կծառայի ԵՄ–ի երկարաժամկետ էներգետիկ անվտանգությանը։ Այդ մասին հայտարարել է Ռումինիայի էներգետիկայի փոխնախարար Յուլիան Տուդորաշը։

Ըստ նրա, Ադրբեջանն ու Վրաստանը աշխատում են AGRI LNG ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ։ Նա նշել է, որ այդ նախագիծը մեծ նշանակություն ունի Կասպյան տարածաշրջանից դեպի Եվրոպա գազի տարանցման համար։

AGRI նախատեսում է ադդրբեջանական գազի տարանցում մինչև Վրաստանի սևծովյան ափ, որտեղ գազը հեղուկացվելու է հատուկ տերմինալում ու տանկերներով տեղափոխվի ռումինական Կոնստանցա նավահանգիստ։