Հայաստանում ակտիվորեն հետևում են Ռուսաստանում ընթացող ընտրական գործընթացներին, համարելով, որ հենց դրանց արդյունքներից է կախված հայկական պետության հետագա բարեկեցությունը: Այս մասին փետրվարի 20-ին տեղի ունեցած «Ներկայիս ընտրական գործընթացները Հայաստանում և Ռուսաստանում հայ հասարակության աչքերով» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փերձագետները՝ ներկայացնելով սոցհարցման արդյունքները:
Ասուլիսի ընդացքում բանախոսներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը ներկայացրեցին, որ մարտի 18-ին Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրությունները, իսկ Հայաստանում ապրիլի 9-ին կլրանան նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և երկիրը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի: Խորհրդարանը կընտրի նոր նախագահ, ինչպես նաև կընտրվի վարչապետ, որը փաստացի կդառնա երկրի ղեկավարը: Նրանք նշեցին, որ այս երկու իրադարձությունները կարևոր են Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանի դեպքում խոսքը գնում է մի երկրի մասին, որի հետ Հայաստանը սերտորեն կապված է գրեթե բոլոր ոլորտներում:
Ըստ բանախոսների, Հայաստանում ակտիվորեն հետևում են Ռուսաստանում ընթացող ընտրական գործընթացներին, համարելով, որ հենց դրանց արդյունքներից է կախված հայկական պետության հետագա բարեկեցությունը: Ուսումնասիրելով հասարակական կարծիքը` պարզ է դառնում, որ հայ հասարակության զգալի մասը երկրի անվտանգությունն ու տարածաշրջանի կայունությունը կապում են ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հետ: ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ–ի արդյունավետ աշխատանքը նույնպես շաղկապվում է երկու երկրների ղեկավարների հետ, քանի որ վերջիններս ընկալվում են իբրև հայ-ռուսական սերտ հարաբերությունների երաշխիք:
Սոցհարցումն անցկացվել է Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում տարբեր տարիքային խմբերին պատկանող 1000 քաղաքացիների շրջանում: Հարցումը անցկացրել է «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը:
Ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը նշեց, որ հետազոտության մասնակիցներից 28%-ը ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի վրա գտնվելու փաստը կապում է աշխարհաքաղաքական շահերի հետ, 37%-ի կարծիքով դա երկու երկրների ներկայիս նախագահների աշխատանքի արդյունքն է, 12%-ը համարում է, որ դրա պատճառը այս երկրների պատմական մտերմությունն է, իսկ 23%-ը այս փաստը կապում է Ռուսաստանում առկա հայկական մեծ համայնքի հետ:
Այն, թե ինչպես է Վլադիմիր Պուտինի` ՌԴ նախագահ ընտրվելու փաստն ազդում Հայաստանի վրա, հարցվողների 39%-ը նշել է կայունության ապահովում տարածաշրջանում, 28%-ի կարծիքով այն ազդում է Հայաստանում որոշակի տնտեսական բարեկեցության ապահովման վրա, 32%-ը համարում է, որ Պուտինի նախագահ լինելու փաստն ապահովում է Ռուսաստանում հայ համայնքի բարեկեցիկ կյանքը, իսկ 1%-ը գտնում է, որ ոչ մի ազդեցություն չունի նրա նախագահ լինելու հանգամանքը:
Հետազոտության ժամանակ նաեւ հարց է ուղղվել առ այն, թե ինչ ազդեցություն ունի Սերժ Սարգսյանի՝ երկրի ղեկավար լինելու փաստը հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանի խոսքով հարցվածենրի 44%-ի կարծիքով այն ապահովում է Հայաստանի ռուսամետ արտաքին վեկտորը, 52%-ը համարում է, որ այդ փաստն ազդում է Հայաստանի` ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի ակտիվ մասնակցության վրա, իսկ ընդամենը 4%-ը գտնում է, որ ոչ մի ազդեցություն չունի:
Հարցման ընթացքում մասնակիցները 10 բալանոց սանդղակով գնահատել են հայ-ռուսական հարաբերությունները նախագահներ Սարգսյանի և Պուտինի ղեկավարման տարիներին: Հարցվողների պատասխանների միջին ցուցանիշը կազմել է 9:
Ակումբի փորձագետները ամփոփեցին սոցհարցման արդյունքները ՝
• Հայաստանի քաղաքացիների զգալի մասը հայ-ռուսական բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները կապում են երկու երկրների ղեկավարների հետ
• Հայ հասարակությունը Հայաստանում տնտեսական որոշակի բարեկեցությունը և կայունությունը տարածաշրջանում կապում է Ռուսաստանում Պուտինի ղեկավարման հետ
• Հայաստանի ռուսամետ ուղղությունը և ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում անդամակցությունը հարցման մասնակիցները կապում են Սարգսյանի հետ
• Սարգսյանը և ՎՊուտինը համարվում են հայ-ռուսական դաշնակցական հարաբերությունների երաշխիք: