24.11.2024
Լավ թուրքը՝ մեռած թուրքն է. Հունաստանի նախկին արտգործնախարար
prev Նախորդ նորություն

ՌԴ օլիգարխների նկատմամբ պատժամիջոցները կսահմանվեն մոտ ապագայում. ԱՄՆ ֆիննախարար

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը չորեքշաբթի օրենսդիրների առաջ ելույթ ունենալիս հայտարարել է, որ մոտ ապագայում կհրապարակվեն հարուստ ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցները:


«Մենք ակտիվ աշխատում ենք այդ պատժամիջոցների վրա: Դրանք կհրապարակվեն մոտ ապագայում»,- ասել է Մնուչինը Սենատի ֆինանսական հարցերով հանձնաժողովին՝ բյուջեի վերաբերյալ լսումների ժամանակ:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում «կրեմլյան ցանկ», որում ընդգրկվել են 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ: