22.04.2025
ՌԴ օլիգարխների նկատմամբ պատժամիջոցները կսահմանվեն մոտ ապագայում. ԱՄՆ ֆիննախարար
prev Նախորդ նորություն

Բաքուն պատրաստ է հայ գերիներին փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ

Բաքուն պատրաստ է քննարկել Ադրբեջանում պահվող գերիների փոխանակման հարցը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի քարտուղար Իսմայիլ Ախունդովը:


«Նախկինում էլ փոխանակման մասին առաջարկներ եղել են: Ադրբեջանը կարող է քննարկել այդ հարցը: Մենք մտադիր ենք աշխատել և շարժվել այդ ուղղությամբ»,- Minval.az հաղորդմամբ ասել է նա: 


Նա նաև նշել է, որ հանձնաժողովը դիմել է մի շարք միջազգային կառույցներ  դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի վերադարձի հարցով, որոնք ներկայումս հայկական կողմի մոտ են. «Աշխատանքները շարունակվում են», — հավելել է նա:

Նշենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալների համաձայն, հայկական և ադրբեջանական կողմերում ներկայումս պաշտոնապես ազատազրկման մեջ են 5 քաղաքացիներ՝ ներառյալ 2014թ.-ին Արցախի սահմանը ապօրինաբար հատած և քրեական մի շարք հանցագործությունների համար դատապարտված Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը:

«Ազերվրաստա՞ն». Ադրբեջանի հետ սահմանի բացակայության պատճառով տեղացիներին վտանգ է սպառնում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան