25.11.2024
Թռչելը շատ ավելի հետաքրքիր է, քան օֆիսում նստելը. Ан-148 ինքնաթիռի զոհերի պատմությունները
prev Նախորդ նորություն

Հայտնաբերվել են Մերձմոսկվայում կործանված օդանավի «սեւ արկղները». նշվում է աղետի պատճառը

Հայտնաբերվել է Մերձմոսկվայի Ռամենսկոյե շրջանում կործանված Ан-148 ուղեւորատար ինքնաթիռի երկրորդ «սեւ արկղը»:


Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ պատահարի վայրում գործող օպերատիվ շտաբի ներկայացուցիչը: «Հայտնաբերվել Է երկրորդ «սեւ արկղը», դրա վիճակը ճշտվում Է»,-ասել Է գործակալության զրուցակիցը:


Ավելի վաղ ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է առաջին «սեւ արկղը»: Այս մասին հաղորդել էր ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:


Բացի այդ, ԶԼՄ-ներում հակասական տվյալներ են հայտնվել ավիակարգավարների՝ կործանված ինքնաթիռի օդաչուների հետ բանակցությունների մասին: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ան-148-ի օդաչուները կարգավարներին տեղեկացրել են անսարքության մասին:


Նրանք պետք է արտակարգ վայրէջք կատարեին Ժուկովսկու օդանավակայանում: Պարբերականը վկայակոչում է հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրը:


Սակայն Mash տելեգրամ ալիքը հաղորդել է, որ քննիչները հարցաքննել են «Դոմոդեդովո» օդանավակայանի ավիակարգավարին եւ պատմել, որ ինքնաթիռը բարեհաջող թռիչք է կատարել, սակայն 70-րդ էշելոնի մոտ հանկարծ սկսել է ցած իջնել: Օդանավը կապի այլևս դուրս չի եկել, օդաչուներն այլևս չեն պատասխանել կարգավարներին:


Համացանցում հայտնվել է կարգավարների և օդաչուների միջեւ բանակցությունների ձայնագրությունը: Նրանք կանչում են Սարատով-703 օդանավը, որը պատասխան չի տալիս:


Թեպետ ինքնաթիռի կործանման պաշտոնական պատճառները դեռեւս չեն նշված, փորձագետները կարծում են, որ աղետի պատճառը կարող է լինել հակասառցակալման ծածկույթի բացակայությունը:


Նշվում է, որ Ан-148 ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չի ունեցել: Ինքնաթիռը 2010թ.-ի արտադրության է, իսկ ընկերությունն այն ձեռք է բերել 2016թ.-ին:


Հիշեցնենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռը թռիչքից 7ր հետո վթարի է ենթարկվել: 65 ուղեւորից եւ անձնակազմի 6 անդամից ոչ մեկը չի փրկվել:


Ուղեւորների թվում նաեւ 3՝ 5-17 տարեկան երեխա է եղել եւ երկու հայ:


РЕН-ТВ հեռուստաընկերությունը, սակայն հաղորդում է, որ ինքնաթիռը թռիչքից առաջ չի անցել հակասառեցման հեղուկով մշակում, գլխավոր օդաչուն ինքն է հրաժարվել: