Մերձոսկվայում կործանված Ан-148 ուղեւորատար ինքնաթիռի զոհերի ընտանիքի անդամներն ու ընկերները պատմում են նրանց մասին, ում կորցրեցին մեկընդմիշտ:
Նշվում է, որ մահացածների թվում էր նաև 29-ամյա բորտուղեկցորդուհին՝ Անաստասիա Սլավինսկայան: Նա բորտուղեկցորդուհի էր աշխատում արդեն 6 տարի և ծանոթները հիշում են, որ թռիչքները շատ էր սիրում:
«Երբ նա նոր էր սկսել բորտուղեկցորդուհի աշխատել, ես միշտ հարցնում էի չի՞վախենում թռիչքներից, իսկ Նաստյան պատասխանում էր, որ դա շատ ավելի հետաքրիքր է, քան շաբաթը 5 օր օֆիսում նստելը», - պատմում է նրա ընկերուհիներից մեկը:
Հայտնի է, որ Անաստասիան ֆիզարձակուրդից միայն վերջերս էր վերադարձել աշխատանքի: Իսկ սոցցանցում կարծես թե մարգարեական մի գրառում էր արել: «Դու այդքան շատ ժամանակ ունեիր, ինչու՞ դու չհասցրեցիր հավաքվել: Աստված, որովհետև ես պառկած էի այսքան ժամանակ...», - այսպիսի գրառում է արել աղջիկն իր էջում հունվարի 28-ին»:
Վերջին անգամ Անաստասիան սոցիալական ցանցում է եղել 15:21-ին, արդեն ինքնաթիռի մեջ: Ողբերգական վթարից ընդամնեը մի քանի րոպե առաջ:
Կործանված ինքնաթիռի օդաչուի մասին պատմել է «Սարատովյան ավիաուղիների» մամուլի ծառայության ղեկավարը՝ անվանելով նրան «հմուտ օդաչու»:
Ինքնաթիռի անձնակազմի հրամանատարը՝ Վալերի Գուբանովը, ծնվել է 1966թ.-ին: Վալերին այդ տեսակի ինքնաթիռով 2800 ժամ թռիչքներ է իրականացրել, իսկ ընդհանուր թռիչքները 5000 ժամ են կազմում: Վթարից առաջ նա հասցրել է կապ հաստատել՝ ասելով, որ օդանավի հետ կապված խնդիր կա և պատրաստվում է վթարային վայրէջք կատարել Ժուկովսկի օդանավակայանում: Դա նրա վերջին արտահայտություն է:
Այնուհետև գծում հայտնվել է դիսպետչերի հետ խոսակցության ձայնագրությունը, որտեղ դիսպետչերը ուղղություն է տալիս, իսկ օդաչուն պատասխանում է և հրաժեշտ է տալիս:
Վորոնցովան նաև պատմել է, որ Ан-148 ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չի ունեցել: Ինքնաթիռը 2010թ.-ի արտադրության է, իսկ ընկերությունն այն ձեռք է բերել 2016թ.-ին:
РЕН-ТВ հեռուստաընկերությունը, սակայն, հաղորդում է, որ ինքնաթիռը թռիչքից առաջ չի անցել հակասառեցման հեղուկով մշակում, գլխավոր օդաչուն ինքն է հրաժարվել:
Զոհվածների բոլոր հարազատներին հատուկ չվերթով Մոսկվա կտեղափոխեն: Բորտուղեկցորդուհիներից էր նաև Վիկտորիա Կովալը: Նա նույնպես իր կյանքի վերջին րոպեներին հասցրել է սոցցանցերում գրառում կատարել: Ժամը 14:06ր-ին նա գրել է. «Մի ոգեշնչեք նրանց, ում հետ չեք պատրաստվում թռչել»:
Իր էջում Վիկտորիան հրապարակել է նաև օդում սավառնող ինքնաթիռի մի լուսանկար՝ որտեղ գրառում է կատարել. «Ամենագեղեցիկ աշխատանքը կապված է թռչելու ցանկության հետ»:
Վիկտորիան 22 տարեկան էր, ամուսնացած չէր:
Մյուս երկու անդամները՝ Սերգեյ Գավրիլովը և Օլեգ Կուզմինը եղել են տեխնիկական անձնակազմից:
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռը թռիչքից 7ր հետո վթարի է ենթարկվել: 65 ուղևորներից և 6 անձնակազմից ոչ մեկը չի փրկվել: Ուղևորների թվում նաև 3ч 5-17 տարեկան երեխա է եղել եւ երկու հայ: