24.11.2024
Վելայաթի. Ամերիկացիները կա՛մ իրենց կամքով կհեռանա Եփրատի արևելքից, կա՛մ մենք կհեռացնենք
prev Նախորդ նորություն

Քրդերը հատուկ գործողություն են իրականացրել Աֆրինում թուրք զինվորականների դեմ

Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի մարտիկները 3 հատուկ գործողություն են իրականացրել թուրք զինվորականների դեմ Աֆրինի շրջանում: Քրդական ինքնապաշտպանական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն հայտարարել է, որ 15 թուրք զինծառայող է սպանվել:

«Այսօր մեր մարտիկները 3 հատուկ գործողություն են անցկացրել թուրքական բանակի և դրան ենթարկվող ահաբեկչական խմբավորումների դեմ: Առաջինն իրականացվել է Բյուլբյուլի շրջանում, ավելի հստակ՝ Բուկի և Ալիկարու գյուղերի միջև»,--ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նախնական տվյալների, թուրքական կողմից 15 զինծառայող է սպանվել, տասնյակ վիրավորներ կան: Հեդուն հավելել է, որ թուրքական ավիացիան ինտենսիվ ավիահարվածներ է հասցրել Բյուլբյուլի և Ջանդերեսի շրջաններում, ռմբակոծվել են Ռաջու բնակավայրին հարող գյուղերը: «Վերջին տվյալներով Աֆրինի հրթիռակոծման հետևանքով 9-ամյա երեխա է մահացել, 11 մարդ վիրավորվել է»,- ասել է Հեդուն:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակում սիրիական Աֆրինի 2 գյուղ անցել է Թուրքիայի ԶՈւ և ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի վերահսկողության տակ: