8.04.2025
Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյան պարզաբանել է «հռոմեական թյուրիմացության» հանգուցալուծումը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փորձել էին ձերբակալել: Նա այդ մասին գրառում էր կատարել ֆեյսբուքում եւ լուսանկար տեղադրել: Միջադեպի հետ կապված Նիկոլ Փաշինյանը մեկ այլ գրառման միջոցով պարզաբանել է թյուրիմացության հանգուցալուծումը.


«Քանի որ, ինչքան հասկացա, առավոտյան միջադեպի հանգուցալուծումը շատերը չէ, որ կռահել են, հարկ եմ համարում տեղեկացնել, որ թյուրիմացությունը հարթվել է հենց տեղում, երբ իտալացի ոստիկաններին փաստաթղթերով բացատրել եմ իմ ով լինելը:


Հրապարակածս նկարում՝ ոստիկաններին youtube-ում ցույց եմ տալիս իմ իմ բանտարկության, դատավարության տեսանյութեր, այդ թեմայով հրապարակումներ միջազգային մամուլում: Իհարկե, նրանք երկար պնդում էին, որ իրենց հետ գնամ ոստիկանություն, բայց բացատրեցի, որ չի լինի այդպես:


Ի վերջո, մետ 30 րոպեների ընթացքում ճշտումներ անելով, վերջում ներողություն խնդրեցին եւ հեռացան: Բայց ասեմ, որ բավական լուրջ օպերացիա էին կազմակերպել՝ մեծ թվով ոստիկանների եւ հատուկ ծառայությունների ներգրավմամբ: Երեւի մտածել էին, որ 2008-ից մինչեւ օրս Ինտերպոլից խուսափողը պետք է որ լուրջ հանցագործ լինի»:

ԱՄՆ-ն շարունակելու է օժանդակել կառավարության նախաձեռնված ռեֆորմներին. Ռիչարդ Միլս
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը