23.11.2024
Գազի, բենզինի, դիզվառելիքի թանկացում. վարչապետը որևիցէ խնդիր այստեղ չի տեսնում
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին և հունվարի 24-ին հանդես կգա ելույթով: Այդ մասին հայտնում է ԵԽԽՎ կայքը:


Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կայանալու է հունվարի 22-26-ը Ստրասբուրգում:


Բացի Սերժ Սարգսյանից, ԵԽԽՎ-ի նստաշրջանում նախատեսված են Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի, Դանիայի թագաժառանգ արքայադստեր ելույթները: Բացի այդ, ձմեռային նստաշրջանի ժամանակ կընտրվեն ԵԽԽՎ նոր նախագահը, մարդու իրավունքների հարցով նոր հանձնակատարն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորը:


Քննարկվելիք թեմաների թվում են Ուկրաինայում ռազմական հակամարտության մարդասիրական հետևանքները, իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, Եվրոպայում աճող հակասեմականությունը, իսլամատյացությունն ու այլատյացությունը:


Դանիայի արտգործնախարարը զեկույց կներկայացնի Եվրոպայի խորհրդի գործադիր մարմնի` Նախարարների կոմիտեի վերաբերյալ, որը ներկայում նա նախագահում է: ԵԽ գլխավոր քարտուղարը կներկայացնի իր տարեկան զեկույցը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կներկայացնի 2017 թվականի իր գործունեության արդյունքները: