24.11.2024
Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ում
prev Նախորդ նորություն

Տավուշում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով ՊՆ ծառայող է վիրավորվել

Տավուշում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով ՊՆ ծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:


Հունվարի 17-ին, ժամը 16։00-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ «աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորում» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։


Պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ՝ 30-ամյա Ադիբեկ Միկոյանն է, ով հրազենային վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով։


Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ աղբյուրի` վիրավորը ՀՀ ՊՆ ծառայող է։