23.11.2024
Ռուբեն Հայրապետյանը դարձյալ հիասթափեցրեց՝ հրաժարականի հույս ունենալ պետք չէ
prev Նախորդ նորություն

Դոլարային գների անշեղ աճը ԿԲ՝ դրամի կայունացման քաղաքականության հետևանքն է. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը վերլուծություն է ներկայացրել, հիմնված վիճակագրական տվյալների վրա, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում Կենտրոնական բանկի կողմից դրամի կայունացման քաղաքականության արդյունքը տարիներ շարունակ դոլարային գների անշեղ աճն է.


«2005 թվականին ՀՀ-ում ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր էին, քան Բելառուսում՝ 10%, Ղազախստանում՝ 31%, Ղրղզստանում՝ 52%, Ադրբեջանում՝ 55 տոկոսով, Մոլովայում՝ 20%, Ուկրաինայում՝ 20%։ Այդ ժամանակ Վրաստանում գներն ավելի բարձր էին, քան Հայաստանում՝ 3,5%, իսկ ՌԴ-ում դրանք Հայաստանից բարձր էին 26%-ով։ 2015-ին պատկերը փոխվել է։ ՀՀ-ն ամենաթանկն է։ Մեզ մոտ ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր էին, քան Բելառուսում՝ 29%, Ղազախստանում՝ 1%, Ղրղզստանում՝ 29%, Ադրբեջանում՝ 33%, Մոլդովայում՝ 17%, Ուկրաինայում՝ 54%, Վրաստանում՝ 8%, ՌԴ-ում՝ 4%։


2017-ին վիճակն ըստ իս ավելի է խորացել։ Բոլոր թվերը չկան։ Բայց հաստատապես հայտնի է, որ Վրաստանում գներն ավելի թանկ են, քան Հայաստանում առնվազն 20-%-ով։ Սա ԿԲ կողմից դրամի կայունացման քաղաքականության արդյունքն է։ Այն բերում է դոլարային գների անշեղ աճի։ Մինչդեռ պետք է ոչ թե կայունացնել դրամը, այլ խրախուսել մրցակցությունը ապրանքների ու ծառայությունների մատակարարների մեջ»,- գրառել է Բագրատյանը Facebook-յան իր էջում։