23.11.2024
Վառելիքի շուկայում չարաշահումների մասին խոսք անգամ լինել չի կարող. ՏՄՊՊՀ
prev Նախորդ նորություն

Ռուբեն Հայրապետյանը դարձյալ հիասթափեցրեց՝ հրաժարականի հույս ունենալ պետք չէ

Ես հրաժարական չեմ պատրաստվում տալ, միանգամից բոլորին հիասթափեցնեմ: Ահա այսպես իր ասուլիսը սկսեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:


«Ունեմ ծրագրեր, իմ ծրագրերը պատրաստվում եմ կատարել ու կատարում եմ շատ լավ: Չեմ տեսնում այն մարդուն, որ այս պահին իմ ստեղծածի վրա կարող է ավելացնել կամ գոնե չքանդել, այնպես որ՝ չեմ պատրաստվում հրաժարական տալ», - հայտարարեց նա:


Հիշեցնենք, վերջին տարիներին «ե՞րբ հրաժարական կտա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը» հարցը համարվում է թոփային հարցերից մեկը և մշտապես վերջինիս կողմից արժանանում նույն պատասխանի:


Հայրապետյանը նաև խնդրեց նրանց, ովքեր կասկածում են իր խոսքի տերը լինելու կամ տղամարդկային հատկությունների վրա, շատ ուշադիր ուսումնասիրել իրեն.


« Ես երբևէ իմ խոսքը չեմ դրժել: Նորից եմ կրկնում` փողոցային, ընկերական խոսակցությունները պետք չէ դարձնել մատի փաթաթան: Մեկ տարուց ընտրություններ են, եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ ՀՖՖ-ի նախագահ, թող գան, ներկայացնեն իրենց ծրագիրն ու ընտրվեն: Արդյոք ես տեսնում եմ այդպիսի թեկնածո՞ւ. այո՝ ինձ»,- հավելեց նա: