23.11.2024
Դոլարային գների անշեղ աճը ԿԲ՝ դրամի կայունացման քաղաքականության հետևանքն է. Բագրատյան
prev Նախորդ նորություն

Բացահայտել ռիսկային տնտեսվարողներին. Նախագահն անդրադարձել է Մեղրիի անցակետի արդիականացմանը

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը ներկայացրել է Մեղրիի անցակետի արդիականացման ծրագրի ընթացքը:


Հանրապետության նախագահը հանձնարարել է՝ շարունակել աշխատանքները բյուջեով նախատեսված մուտքերն ապահովելու նպատակով՝ առանց խոչընդոտելու տնտեսվարողների բնականոն գործունեությունը: Հիմնականում կենտրոնանալ փաստաթղթային ստուգումների վրա՝ բացահայտելու համար ռիսկային տնտեսվարողներին: Շարունակել հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացումը, հատուկ ուշադրություն դարձնել մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, պահանջվող ժամանակի կրճատմանը: Հնարավորին կարճ ժամանակահատվածում գործարկել էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն կտա մաքսային ձևակերպումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ նվազագույնի հասցնելով տնտեսվարողների և մաքսային մարմինների միջև շփումները:


Սերժ Սարգսյանը հանձնարարել է նաև ապահովել պետական սահմանի Մեղրիի անցումային կետի արդիականացման և վերակառուցման ծրագրի իրականացումը՝ դրանով ավարտին հասցնելով Հայաստանի պետական սահմանի անցակետերի արդիականացման և վերազինման աշխատանքները: ՊԵԿ-ին հանձնարարվել է նաև շարունակել նպատակային աշխատանքը միջազգային կազմակերպությունների տարբեր վարկանիշներով հարկային և մաքսային ընթացակարգերին տրված գնահատականների բարելավման ուղղությամբ: