25.11.2024
Բուլղարիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. աղբյուր
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում կդիմեն կառավարությանը Սորոսի հիմնադրամի գործունեությունը դադարեցնելու պահանջով

Հայաստանում շարունակվում է ընթանալ ստորագրահավաք ընդդեմ Սորոսի հիմնադրամի գործունեությանը: Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ դիմելու են 2018-ին ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս ուսումնասիրի Սորոսի հիմնադրամի գործունեությունը և կանխի դրա ազդեցությունը երկրի ներքին գործերի վրա:


Դեկտեմբերի 23-ին ժամը 12:00-ին «Տեսակետ» մամլո ակումբում տեղի ունեցավ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի մամլո ասուլիսը «Ստորագրահավաք՝ ընդդեմ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեության» թեմայով: Ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը նշեց, որ Հայաստանում արդեն մի քանի շաբաթ է շարունակվում է իրենց նախաձեռնած ստորագրահավաքն ընդդեմ Սորոսի հիմնադրամի գործունեությանը. «Այս պահին ստորագրությունների քանակը 2000-ից ավելի է: Մենք շարունակում ենք այս գործընթացը և բոլորին կոչ ենք անում միանալ այս նախաձեռնությանը»:


Բանախոսը նշեց, որ «Բաց հասարակություն» հիմնադրամը գործում է աշխարհի 100 երկրներում և բոլոր տեղերում էլ դրա նպատակը մեկն է. ազդել երկրների ներքին քաղաքական գործընթացների վրա: Դա արդեն հասկացել են մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք Սորոսին ժամանակ են տվել լքել իրենց երկրները, ինչպես օրինակ Հունգարիան, Մակեդոնիան, Իսրայելը, իսկ ԱՄՆ-ում 100 հազարից ավելի ստորագրություններ են հավաքվել ընդդեմ Սորոսի: Արման Ղուկասյանը հայտարարեց. «Մենք դիմելու ենք ՀՀ կառավարությանը 2018-ին, որպեսզի վերջինս ուսումնասիրի Սորոսի հիմնադրամի գործունեությունը և կանխի դրա ազդեցությունը մեր երկրի ներքին գործերի վրա»:


«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը վերջերս պաշտոնական նամակով դիմել է «Բաց հասարակություն-Հայաստան» հիմնադրամին` կոչ անելով դադարեցնել ապակառուցողական գործունեությունը Հայաստանում: Ակումբի ներկայացուցիչները մեղադրում են Սորոսին Հայաստանում այլասերվածություն քարոզելու և հակահայկական լոբբինգ անելու մեջ;