25.11.2024
Ադրբեջանը, Թուրքիան, Ղրղըզստանն ու Մոնղոլիան միացյալ զինված ուժեր են ստեղծում
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը սատարել և սատարելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը. ՌԴ դեսպան

Ռուսաստանը միշտ սատարել և սատարելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

Նրա խոսքով, սակայն, այս հարցը առաջին հերթին պետք է լուծեն կողմերը` Երևանն ու Անկարան:

«Բայց եթե որոշ հեռանկարներ նշմարվեն, կամ բանակցությունները, հնարավորություն նշմարվի հասնել ինչ-որ պայմանավորվածությունների պետությունների միջև, ապա Ռուսաստանը, իհարկե, միշտ պատրաստ է միանալ և աջակցել այդ գործընթացին», — ասել է Վոլինկինը:

ՌԴ դեսպանի կարծիքով, Հայաստանը ոչ հեշտ իրավիճակում է գտնվում, տևական ժամանակ արգելափակված են երկու սահմանները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ և ցանկալի է, որ այդ սահմանները բացվեն, համագործակցություն լինի, տրանսպորտային հոսքեր լինեն.

«Իհարկե մենք հետաքրքրված ենք, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն լինի: Այդ իսկ պատճառով մենք միշտ պատրաստակամ ենք աջակցել ձեռնարկվող ջանքերին», — հավելել է նա:

Հիշեցնենք, 1993 թվականից Թուրքիան փաակ է պահում ՀՀ հետ սահմանը` այդպիսով աջակցելով Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության հարցում:


Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին շվեյցարական Ցյուրիխում ՀՀ-ի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները ստորագրեցին երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման մասին արձանագրություններ։


Սակայն դիվանագիտական հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախաձեռնած այդ քայլը հաջողությամբ չպսակվեց, քանի որ Թուրքիան հենց սկզբից էլ ցույց տվեց, որ չի պատրաստվում վավերացնել արձանագրությունները քանի դեռ լուծված չէ Արցախի խնդիրն Ադրբեջանի օգտին:


Ի պատասխան դրան Հայաստանի նախագահը տեւական դադարից հետո հայտարարեց Ազգային ժողովի օրակարգում գտնվող արձանագրությունները հետ կանչելու մասին:


Վերջերս էլ Հունաստանի ԱԳՆ-ում իր ելույթի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ Հայաստանի Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների: