Ադրբեջանը, Թուրքիան, Ղրղըզստանն ու Մոնղոլիան միացյալ զինված ուժեր են ստեղծում
Իրանական Mehr գործակալությունը, հղում անելով «Ալ-Կաուտր» ցանցին, հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ. Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղըզստանն ու Մոնղոլիան ստեղծում են միացյալ զինված ուժեր՝ «Թյուրքական աշխարհի միացյալ բանակ-Եվրասիական զինված ուժեր» անվան ներքո։
Համաձայն հաղորդագրության՝ դեռևս 2013 թվականին թյուրքական աշխարհը մշակել էր համատեղ զինված ուժերի պլան. Եվրասիական զինված ուժերը, ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի օրինակով, կպաշտպանեն տարածաշրջանային անվտանգությունը։
Եվրասիական զինված ուժերի ստեղծման մեջ առանձնահատուկ դեր է վերապահվան թուրքական ժանդարմերիային։
Նշվում է, որ պլանը որոշ ժամանակով հետաձգվել էր, քանի որ Մոնղոլիան կրճատել էր բանակի մի մասը, որը պետք է միանար անվտանգության եվրասիական ուժերին։
Ուժերն իրենց գործունեությունը կսկսեն 2018 թվականին։ Առաքելությունը կկայանա տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանման և տեղեկատվության, ռազմական փորձի փոխանակման մեջ։