24.11.2024
Թրամփը սպառնում է զրկել ֆինանսական աջակցությունից Երուսաղեմի հարցում հակադրվող երկրներին
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. ՌԴ–ն խաղաղ կյանք վերադարձրեց Սիրիային

Սիրիայում ՌԴ–ի ռազմական միջամտության գլխավոր արդյունքն այն էր, որ քաղաքացիական պատերազմից հոգնած երկիրը վերադարձավ խաղաղ կյանքին։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Միխայիլմ Ուրգալկինը։

Ըստ նրա, ռուսական ակտիվ միջամտությունը թույլ տվեց խաղաղ կյանք վերադարձնել մի շարք բնակավայրերին, առաջին հերթին Դամասկոսին, որը գտնվում էր առաջնագծում։

Իր հերթին, արևելագետ Ելենա Սուպոնինան նշել է, որ եթե ՌԴ–ն չմիջամտեր, ապա Ասադի համար շատ բարդ կլիներ։ Նա հավելել է, որ Սիրիայում ռուսական հակաահաբեկչական գործողությունն արմատապես փոխեց իրավիճակն երկրում։