25.11.2024
Ադրբեջանում նախագահական ընտրությունների օրը հայտնի է
prev Նախորդ նորություն

Հրապարակվել է ադրբեջանցի նախկին նախարարի հարբած վիճակում հեռախոսազրույցի ձայնագրությունը

Ադրբեջանի նախկին հարկային նախարար Ֆազիլ Մամեդովի՝ հարբած վիճակում հեռախոսազրույցը նախկին գործընկերոջ հետ համացանցում է հայտնվել: Գերատեսչության աշխատակիցները պնդում են, որ ճանաչել են իրենց նախկին ղեկավարի ձայնը:


Ինչպես հայտնում է haqqin.az- ը, հեռախոսազրույցից պարզ է դառնում, որ Մամեդովը ալկոհոլի ազդեցության տակ ցավակցություններ է ընդունում իր նախկին գործընկերոջից իր հեռացման կապակցությամբ:


Մինչդեռ, minval.az-ը նշում է, որ Ֆազիլ Մամեդովի՝ հարկերի նախարարի պաշտոնից հեռացվելը ամենաշատ քննարկվող թեմաներից է, եւ շուտով կարող են իրականացվել Մամեդովի հետ ընտանեկան կապեր ունեցող անձանց մի շարք ձերբակալություններ: Այս կապակցությամբ արդեն իսկ հետաքննություն է սկսվել, որի ընթացքում հայտնի է դարձել, որ Շեմքիրի շրջանում, որտեղ եւ ապրում են Ֆազիլ Մամեդովի հարազատները, 5 տարի առաջ կառուցված այգու համար բյուջեից 830 միլիոն մանաթ է տրամադրվել, իսկ այգում իրականացված աշխատանքների վրա ծախսվել է ընդամենը 83 միլիոն մանաթ:

Բացի այդ, պարզվել է, որ Գեդաբեկի միակ մարզադաշտը, որը կառավարության մասնակցությամբ բացվել էր 2010 թվականին, 2015 թվականին յուրացվել էր Ֆազիլ Մամեդովի կողմից: Դեռ խորհրդային տարիներին կառուցված մարզադաշտը, որը 2010 թվականին ամբողջությամբ վերանորոգվել էր, մեկ գիշերում փակվել էր շրջանի բնակիչների համար:

Ինչից հետո Գեդաբեկի շրջանի ղեկավար, Ֆազիլ Մամեդովի կադր Ռամիզ Էդիյարովի ղեկավարությամբ մարզադաշտի դաշտը ամբողջությամբ ավիրվել էր. պետբյուջեից ստացված գումարը ապարդյուն էր ծախսվել:

Minval.az-ի աղբյուրների պնդմամբ՝ Շամքիրում եւ Գեդաբեկում հայտնաբերված փաստերը ոչինչ են Ֆազիլ Մամեդովի հեռացման պատճառի համեմատ: Ինչպես նշում են minval.az-ի աղբյուրները, Ֆազիլ Մամեդովի պաշտոնանկության իրական պատճառը այն է, որ պաշտոնավարման 18 տարվա ընթացքում Ֆազիլ Մամեդովը հարկերի տեսքով հավաքված հսկայական գումարներ էր գրպանել: Խոսքը մոտ 4 միլիարդ մանաթի մասին է: Երբ դա պարզ է դարձել, Մամեդովին անմիջապես հեռացրել են զբաղեցրած պաշտոնից: