Երուսաղեմը քաղաքական գործիք դարձնելը կարող է վնասել սրբավայրը. արք. Բեքչյան
Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը անհանգստություն է հայտնել Երուսաղեմի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված։
Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի հաղորդմամբ, արք Բեքչյանի հայտարարության մեջ նշվել է, որ Պոլսո հայոց պատրիարքարանում անհանգստությամբ են հետևում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումից հետո միջազգային լարվածությանը։
«Կրոնական առումով աշխարհի և մարդկության ժառանգ հանդիսացող Երուսաղեմը քաղաքական գործիք դարձնելը քրիստոնյաներին, այդ թվում և հայ եկեղեցուն ավելի է անհանգստացնում։ Անհրաժեշտ է բոլոր կողմերի ջանքերը, որ միաստված կրոնների համատեղ սրբավայր հանդիսացող Երուսաաղեմը վնաս չստանա»,– ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Պոլսից հետո հայ եկեղեցու երկրորդ պատրիարքարանը գտնվում է Երուսաղեմում՝ հայ եկեղեցին Երուսաղեմում համաքրիստոնեական սրբավայրերում մեծ իրավունքներ ունի։