24.11.2024
Մենք` խորհրդարանականներս, պարտավոր ենք միասնաբար պայքարել թուրքական ժխտողականության դեմ
prev Նախորդ նորություն

Իրական թրիլլեր. Երևանցի կինը պատվիրել էր ամուսնու սպանությունը $20 000, քիլլերը սպանվել է

Բացահայտվել է Երևանում 4 տարի առաջ կատարված սպանությունը։ Կասկածյալը բերման է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը:


Դեպքի մանրամասները, որ ներկայացնում է գերատեսչությունը, իրական թրիլլեր է հիշեցնում. 2013 թ. հունվարի 18-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Վաղարշյան փողոցի 24/3 շենքի բնակարաններից մեկում մահացել է կնոջ հայրը:


Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերել էր 1949 թ. ծնված Մամիկոն Ասատրյանի դիակը` գլխի բազմաթիվ վնասվածքների հետքերով: Ասատրյանի կինը` 1951 թ. ծնված Մանուշակ Մ.-ն, հաղորդում էր տվել, որ հունվարի 17-ի ժամը 15.00-ից հունվարի 18-ի ժամը 15.30-ը բացակայել է բնակարանից և վերադառնալով` հայտնաբերել էր ամուսնու դիակը:


Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով` ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ըստ նախնական վարկածի, Մամիկոն Ասատրյանին սպանել է Սամվել Ալիխանյանը` Մ. Ասատրյանի կնոջ` Մանուշակ Մ.-ի պատվերով` 20.000 դոլարի դիմաց:


Դեկտեմբերի 12-ին Մանուշակ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության ՔՀԳՎ և ձերբակալվել` Մ. Ասատրյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու կասկածանքով:


Իսկ ահա Սամվել Ալիխանյանն այս տարվա սեպտեմբերին սպանվել էր Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում: Ս. Ալիխանյանի սպանության դեպքի մանրամասները ոստիկանությունը ներկայացրել է տեսանյութով։



Քննությունը շարունակվում է: