9.06.2025
Կառավարությունում քննարկվել են զբոսաշրջության զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը ստորագրեց Հայկազ Բաղմանյանին պաշտոնանկ անելու մասին հրամանագիրը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Հայկազ Բաղմանյանին պաշտոնանկ անելու մասին հրամանագիրը:


Նախագահականի կայքից տեղեկանում ենք, որ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ստորագրել է հետեւյալ բովանդակությամբ հրամանագիր. «Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»:


Նշենք, որ այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքն է առաջարկել Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատման զեկուցագիր գրել: Որպես պատճառ նա նշել էր, «աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումը, ծառայության անհամատեղելիությունը»:

1,5 մլն դոլար ՆԱՏՕ-ից, 100 մլն վարկ՝ ՌԴ-ից, ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրք. ԱԺ-ն կողմ քվեարկեց
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին