1,5 մլն դոլար ՆԱՏՕ-ից, 100 մլն վարկ՝ ՌԴ-ից, ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրք. ԱԺ-ն կողմ քվեարկեց
Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 6-ի նիստին 82 կողմ և 5 դեմ քվեարկության արդույքով ընդունեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
ԱԺն ընդունեց եւս մի քանի օրիանագծեր: Երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ 65 կողմ 25 դեմ քվեարկությամբ ընդունվեց «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեցին միայն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները:
Միաձայն՝ 90 կողմ արդյունքով, ընդունվեց «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Այս համաձայնագրով շուրջ 1.5 մլն եվրո կտրամադրվի ՀՀ ՊՆ-ին՝ ոչնչացվելու պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր ԶՈւ տեխնիկա ու 21 միավոր զրահապատ մարտական մեքենաներ:
Միաձայն ընդունվեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը՝ 92 կողմ քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ այս համաձայնագրով ՌԴ-ն ﬕնչև 100 ﬕլիոն դոլարի պետական արտահանման վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
ԱԺ-ի նիստում ընդունվեցին եւ մի շարք այլ օրինագրծեր: