24.11.2024
Փորձագետ. Սալեհի սպանությունը կուժեղացնի Իրանի ու Սաուդյան Արաբիայի հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Politico. ԱՄՆ–ն մտահոգված է Իսրայելի դեսպանատունը տեղափոխելուց հետո հնարավոր բախումներից

Պետդեպարտամենտը ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներին նախազգուշացրել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ չորեքշաբթի սպասվող հայտարարությունից առաջ բարձրացնել անվտանգության մակարդակը։ Թրամփը հավանաբար հայտնելու է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտադրության մասին։ Այս մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նախազգուշացումն ուղարկվել էր անցյալ շաբաթ կապի գաղտնի աղբյուրներով։ Պարբերականի կարծիքով այդ քայլը մատնանշում է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը կարող է զայրացնել արաբական երկրներին։ Որոշ արաբ ղեկավարներ Թրամփին խնդրել էին չփոխել Իսրայելում ԱՄՆ դեսպանատան հարցում դիրքորոշումը՝ հայտնելով, որ դա անհնարին կդարձնի խաղաղության համաձայնագրի կնքումն ու զանգվածային բողոքների ու անգամ ահաբեկչությունների առիթ կդառնա։

Politico–ի աղբյուրները հայտնել են, որ նախագահի հայտարարությունից հետո մեծ մտահոգություններ կան ԱՄՆ դեսպանատների դեմ հնարավոր բռնությունների կապակցությամբ։

Նշենք, որ երկուշաբթի Սպիտակ տան մամուլի խոսնակի տեղակալ Հոգան Հիդլին հայտնել էր, որ Թրամփը մոտ օրերս որոշում կկայացնի, թե արդյոք հերթական անգամ հետաձգում է դեսպանատան տեղափոխումը, թե ոչ։