24.11.2024
ԱՄՆ ներկայությունը Սիրիայում դժվարացնում է կարգավորումը․ Իրան
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Սալեհի սպանությունը կուժեղացնի Իրանի ու Սաուդյան Արաբիայի հակամարտությունը

Եմենի նախկին նախագահը սպանվել է ապստամբ հոուսիտների կողմից։ Փոխհրաձգության արդյունքում վիրավորվել և գերի է վերցվել նրա որդին։

Փորձագետ Ելենա Սուպոնինան հայտարարել է, որ Սալեհը խարիզմատիկ առաջնորդ էր, ով կարողանում էր խեղավարել եմենյան քաղաքականությունը։ Սալահեի սխանությունը կարող է ջրի երես հանել ներքին հակասություններն ու դրանք կստանան էլ ավելի սուր բնույթ։

Ըստ նրա, Սալեհի սպանությունը սրելու է Իրանի ու Սաուդյան Արաբիայի հակամարտությունը, որն ընթանում է նաև Սիրիայում, Իրաքում, Եմենում, այլուր։

Նա հավելել է, որ դա ուղղակի սունիների և շիաների հակամարտություն չէ, քանի որ շիա Սալեհը ժամանակին լոյալ էր Էռ–Ռիյադին, իսկ տապալումից հետո անցավ Թեհրանի ազդեցության տակ։