27.07.2025
ՀՀ-ն 2018թ. կստանձնի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը
prev Նախորդ նորություն

Ազգային Ժողովը մերժեց Ելք-ի՝ ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու նախագիծը

Ազգային Ժողովը 6 կողմ, 76 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Ելք» խմբակցությաններկայացրած՝ ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը:


Նշենք, որ ավելի վաղ նախագիծը գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն:


«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ներկայացված նախագիծը «թաց ու չորը տարբերակող, տեղեկացնող» փաստաթուղթ է, իսկ ահա հունվարի մեկից հայաստանցիները նոր իրողության առաջ կկանգնեն՝ նոր թանկացումների տեսքով:


Ընդդիմադիր պատգամավորը ևս մեկ անգամ հնչեցրեց իրենց թեզը, որ որևէ ուսումնասիրւթյուն չկա, որը կապացուցի, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը ճիշտ էր ու, առավել ևս, այն օգուտներ է բերել հանրապետությանը:

Մամուլ. Նախագահի ամենահավանական թեկնածուն Էդվարդ Նալբանդյանն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին