25.11.2024
Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1 մլն 172 հազար զբոսաշրջիկ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն 2018թ. կստանձնի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

Հայաստանը 2018 թվականին ստանձնելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը: Այս մասին նշվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության Մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսիի հանդիպմանը։

«Սա շատ կարևոր պահ է մեր կազմակերպության համար: Վստահ եմ, որ Հայաստանի նախագահության ընթացքում ևս կազմակերպության աշխատանքները առաջընթաց կգրանցեն»,- ասել է Մայքլ Քրիստիդեսը:

Կողմերը քննարկել են կազմակերպչական մի շարք հարցեր, ներկայացվել են առաջիկա ծրագրերը, կարևորվել տրանսպորտային ոլորտի նախագծերը:


Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև հաջորդ տարի Լայպցիգում կայանալիք Տրանսպորտային ֆորումի մասնակցությանն առնչվող հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանում կազմակերպել ՏՏ համաժողով:


Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության մեջ ընդգրկված են Սևծովյան տարածաշրջանի 11 պետություններ: Կազմակերպության շրջանակներում Հայաստանը ստորագրել է «Սևծովյան տարածաշրջանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների դյուրացման մասին» և «Սևծովյան օղակաձև մայրուղու համակարգված զարգացման մասին» փոխըմբռնման հուշագրերը:


Նշված հուշագրերն ունեն Սևծովյան տարածաշրջանում փոխադրումները դյուրացնելու, սահմանների հատման գործընթացները պարզեցնելու և ՍԾՏՀ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտ ներդաշնակեցնելու նպատակ: