24.11.2024
Փորձագետ. ՌԴ–ն թույլ չի տա Իսրայելի ու Իրանի հակամարտությունը Սիրիայի տարածքում
prev Նախորդ նորություն

Իրանը չի պատրաստվում Արևմուտքի հետ քննարկել իր հրթիռային ծրագիրը

Լավ կլիներ՝ Ֆրանսիան հասկանար, որ Իրանի հրթիռային ծրագիրը թեմա չէ, որը Թեհրանը պատրաստ է քննարկել այլ երկրների հետ: Այս մասին պետական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին, գրում է Reuters-ը:

«Ֆրանսիացի և այլ երկրների պաշտոնյաները, որոնք ուզում են խոսել Իրանի ներքին գործերի մասին, լավ կլինի՝ ուշադրություն դարձնեն, թե զարգացման ինչ խորը միտումներ են դիտվում տարածաշրջանում վերջին տասնամյակներին և թե ինչ շատ է տարբերվում իրերի ներկայիս վիճակը նախկինից»,- ասել է նա:

Քասեմիի խոսքով՝ Թեհրանը «բացարձակապես հաստատ» չի քննարկի պաշտպանական և հրթիռային թեմաներ:

Իրանի և Ֆրանսիայի հարաբերություններում լարվածությունն աճել է Ելիսեյան պալատի տեր Էմանուել Մակրոնի վերջերս արած հայտարությունից հետո, որ Իրանը լավ կլինի՝ պակաս ագրեսիվ լինի մերձավորարևելյան տարածաշրջանում, բացի դրանից՝ լավ կլիներ, որ Թեհրանը ջանք թափեր աշխարհին իր հրթիռային ծրագիրը բացատրելու համար: