25.11.2024
Պուտինն ընդունել է Յուրի Խաչատուրովին. ՀԱՊԿ պետությունների նախագահները մեկնում են Մինսկ
prev Նախորդ նորություն

Նոր հրթիռը կարող է հասնել ԱՄՆ ցանկացած կետ. Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեան պնդում է, որ հաջողությամբ փորձարկմել է «Հվասոն-15» բալիստիկ հրթիռը, որը կարող է թիրախները խոցել ԱՄՆ ամբողջ տարածքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությանը:

«Հվասոն-15» հրթիռը հզոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է: Հրթիռը կարելի է հագեցնել նորագույն տեսակի միջուկային մարտագլխիկով եւ հարվածել ԱՄՆ ամբողջ տարածքին», ընդգծված է հայտարարության մեջ, որը տարածվել է հեռուստատեսությամբ:

Փհենյանում հավելել են, որ փորձարկումը չի ազդել մերձակա երկրների անվտանգության վրա: Փորձարկմանը ներկա է եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որը «այն բարձր է գնահատել»՝ ասելով. «Այսօր պատմական հաջողության հասանք երկրի միջուկային սպառազինության ավարտման գործում»:

Նոյեմբերի 29-ի գիշերը ճապոնացի եւ հարավկորեացի զինվորականները գրանցել են Հյուսիսային Կորեայից հրթիռի արձակումը, որը Ճապոնիայի ափերից 210 կմ հեռավորությամբ է ընկել: Հարավային Կորեայի ԶՈւ շտաբների պետերի կոմիտեն հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը բարձրացել է 4,5 հազար կմ՝ թռչելով 960 կմ տարածք: Նախնական տեղեկություններով՝ Փհենյանն արձակել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: