Հայաստանի Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ընդունեց մի շարք օրենքներ այդ թվում նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Երրորդ ընթարցմամբ քվերակության ժամանակ նախագծին կողմ քվերակեց 86, դեմ 6 պատգամավոր: Դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը:
Մինչ այդ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ով տեղեկացրեց, որ 120 գիտաշխատողներ և դասախոսներ միացել են ուսանողների պահանջին: Նա նաև հիշեցրեց, որ չորս ուսանող հացադուլի մեջ են և «Ելքը» իր ներկայացրած փաստարկներից ելնելով՝ դեմ կքվեարկի: Նա կոչ արեց խմբակցություններին դեմ քվեարկվել՝ դրանով հնարավորություն տալով կարճ ժամանակում նախագիծը լրամշակել և նորը ներկայացնել:
Օրենքի նախագծով խսիտ սահմանափակվում է բանակից ուսումնական տարկետման իրավունքը, ինչի դեմ բողոոքում են մի խումբ ուսանողներ: Տարկետման մի այն երկու հնարավորություն է թողնվում: Առաջին դեպքում, տարկետում կարող են ստանալ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու պարագայում: Ուսման ընթացքում ՊՆ-ն վճարում է քաղաքացու ուսման վարձը, սակայն նա էլ պարտավորվում է բանակում ծառայել երեք տարի որպես սպա եւ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: Այսինքն՝ առաջնագծում:
Երկրորդ դեպքում, խոսքը բացառիկ ընդունակություններով օժտված ու տաղանդավոր երիտասարդների զինծառայությունը որոշակի ժամկետով կարող է երկարաձգվել: «Բացառիկ ընդունակություն» հասրակցության տակ ի նկատի ունեն 18 տարին չլրացած այն երիտասարդներին, որոնք հասցրել են միջազգային գիտական հանդեսներում հոդվածներ տպագրել:
Մնացած դեպքերում 18 տարին լրացած բոլոր տղաները պետք է զորակոչվեն:
Ուսանողներն ու նաեւ որոշ դասախոսներ առաջարկվող փոփոխություններին դեմ են եւ արդեն յոթ օր շարունակ դասադուլ էր հայտարարված: Միքանի ուսանող նաեւ հացադուլ են հայտարարել: Հենց օրինագծի ընդունման պահին մի քանի տասնյակ ուսանողներ բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ շենքի դիմաց: Նրանք վստահեցնում են, որ այս օրինագիծը հարված է հասցնելու գիտության զարգացմանը եւ չի կարելի է բացառիկ ընդունակություններով օժտված ուսանողներին պոկել կրթությունից ու գիտությունից:
ԱԺ-ն այսօր ընդունեց նաև «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 85, 6 դեմ քվեարկությամբ: Կրկին դեմ էր միայն «Ելքը»:
11:34 Մինչ ներսում քվեարկություն էր, երիտասարդները ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Բողոքի ակցիայի մասնակից ուսանողները, որ այս պահին ակցիա են իրականացնում Դեմիրճյան փողոցում, հայտարարում են, որ օրենքի ընդունումով իրենց պայքարը չի ընդհատվելու, այլ ավելի է թեժանալու: Այս պահին նրանք Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում՝ ԱԺ շենքի դիմաց, վանկարկում են «Հանուն գիտության» և «Տարկետում լինելու ա», սակայն ոստիկանները փորձում են խոչընդոտել բողոքի ակցիային: Ինչ-որ պահի ոստիկանները սկսեցին բրդել երիտասարդներին դեպի մայթ՝ ազատելով ճանապարհը, ինչը դիմադրության արժանացավ վերջիններիս կողմից: Վանկարկումներին ավելացավ նաև «Ոստիկան հեռացիր» վանկարկումը: Իրավիճակը թեժ է: