25.11.2024
Հարկ է դադարեցնել անդամակցությունը Կոնգրեսի թուրքական ու ադրբեջանական հանձնախմբերին. ԱՀՀ
prev Նախորդ նորություն

Պուտինը «խաղացնում է» Թրամփին. ԱՄՆ հետախուզության նախկին ղեկավարներ

ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը հայտարարել է, որ անցած տարվա ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետևանքով առաջացած սպառնալիքը թերագնահատելը վտանգավոր է ԱՄՆ ազգային անվտանգության համար և թույլ է տալիս Ռուսաստանի ու Չինաստանի նման երկրներին «խաղացնել» նախագահին:

Միևնույն ժամանակ կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը հայտարարել է, որ Թրամփը Պուտինին թույլ է տալիս առանց պատասխանատվության թողնել ընտրություններին միջամտելու Ռուսաստանի ջանքերը: Այդ մասին հետախուզության ոլորտի նախկին ղեկավարները հայտարարել են CNN-ին տված հարցազրույցում:


Բրենանը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը հնարավոր է՝ վախենում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: