23.11.2024
Մամուլի տեսություն. Աուդիտից հետո ՀԷՑ-ը կվաճառվի
prev Նախորդ նորություն

ՀԷՑ-ը 8.5 միլիարդ դրամի ներդրում կանի

"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությունը մինչև 2015թ.-ը վերջը կիրականացնի 8.5 միլիարդ դրամի ներդրում: Ներդրումային ծրագիրը հաստատվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում:

Այդ գումարներից 5 միլիարդ դրամը ուղղվելու է նոր սպառողների միացման և հատուկ ծրագրերի իրականացման համար, 2 միլիարդը կուղղվի միջին հաճախականության և էլեկտրաէներգիայի անջատման տևողության վրա պահպանմանը, 545,2 միլիոն դրամը՝նախորդ տարվա ներդրումային ծրագրերի վրա:

Բացի այդ, նախատեսվում է 316,2 միլիոն դրամ ուղղել նաև միջին տարեկան հաճախականության կրճատման և թույլատրելի միջակայքի համար լարման թույլատրելի տևողության վրա, 344,27 միլիոն դրամի կուղղվի կոմերցիոն հաշվարկների բարելավմանը, ինչպես նաև 353,49 միլիոն դրամ՝ բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպման այլ ուղղությունների վրա:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում ընկերության ներկայացուցիչ Արմեն Գևորգյանից հետաքրքրվեցին, կանդրադառնա արդյոք ներդրումային ծրագիրը էլեկտրաէներգիայի սակագների վրա: Գևորգյանի խոսքով, մինչև տարվա վերջ ծրագրի իրագործման դեպքում այն կանդրադառնա սակագների վրա 0,3 դրամի չափով, սակայն ընկերությունը կփորձի փոխհատուցել այդ գումարը:

Նշենք, որ նիստի ընթացքում քննարկվել է նաև հանձնաժողովի որուշումը, ըստ որի, Հայաստաանի էլցանցերը պետք է տուգանվեն 75 միլիոն դրամով:

Հայաստանի էլցանցերը, հղում կատարելով ծանր ֆինանսական դրությանը, խնդրել են դիմորդներին վճարել ոչ միայն ակտիվացման, այլ նաև էլեկտրական համակարգին փաստացի միացման համար, պայմանով, որ այդ գումարները կմարվեն հինգ տարվա ընթացքում՝ օգտագործված էլեկտրաէներգիայի համար վճարումների հաշվին:

Առաջիկայում ընկերությունում իրականացվելու է աուդիտ: Մինչև դրա ավարտը ՀՀ կառավարությունը իր վրա կվերնցի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման բեռը: Էլեկտրաէներգիայի սակագները յոթ դրամով բարձրացնելու որոշումը կայացվել է հանձնաժողովի հունիսի 17-ի նիստում, ինչն էլ հասարակական դժգոհության պատճառ է հանդիսացել: Երևանում և Հայաստանի այլ քաղաքաներում իրականացվեցին զանգվածային բողոքի ակցիաներ: