26.11.2024
Մոլդովան կջնջեն աշխարհի քարտեզից. «Նեզավիսիմայա գազետա»
prev Նախորդ նորություն

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման հարցում խնդիրներ չկան. ԱԳՆ

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման հարցում խնդիրներ չկան: Այս մասին նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ նոյեմբերի 3-ին ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:


Նրա հավաստմամբ՝ ԱԳ նախարարությունն այս համաձայնագրի ստորագրման ճանապարհին ոչ մի խոչընդոտ չի տեսնում:


Այս առնչությամբ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ մոտեցում կա գործընկեր պետությունների մոտ։ «Հայտնի է, որ այս գործողությունների հետ կապված՝ երկար ժամանակահատվածում քաղաքականություն վարվել է, բայց սպասելիքները տեղի չունեցան, այդ հանգամանքը հաշվի առնելով էլ՝ մեզ իրավունք ենք վերապահում նման հարցադրում անել»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնված եւ համապարփակ համաձայնագրի ստորագրումը նախատեսված է նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի ունենալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում:


Այս մասին հայտարարել էր վերջերս նաեւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: