Մոլդովան կջնջեն աշխարհի քարտեզից. «Նեզավիսիմայա գազետա»
Մերձդնեստրի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին Մոլդովայի իշխանություններին առաջարկել է երկրի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնել, որպեսզի Տիրասպոլը կարողանա հասկանալ, թե ուր է գնում Մոլդովան և ըստ այդմ սահմանի իր դիրքորոշումը։ Այս մասին նա ասել է «Նեզավիսիմայա գազետային» այն բանից հետո, երբ Քիշնևում Ռումինիայի նախկին նախագահ, մոլդովական «Ազգային միասնություն» կուսակցության պատվավոր նախագահ Տրայան Բեսեսկուն հայտարարել է, որ Բուխարեսը կընդունի Մոլդովային նաև առանց Մերձդնեստրի։
Մոլդովայի անվտանգության հարցերով նախկին նախարար Անատոլի Պլուգարուն նշել է, որ գործող մոլդովական իշխանությունները պատրաստվում են երկիրը մտցնել Ռումինիա և ՆԱՏՕ արդեն հաջորդ տարի։ «Դրա օգտին կարող է քվեարկել նորընտիր խորհրդարանը»,- ասել է նա։
Բեսեսկուն կրկին հիշեցրել է մոլդովացիներին այն մասին, որ նրանք ռումինացիներ են և պետք է ապրեն Ռումինիայում։ Իսկ Մոլդովայի հանրապետությունն անախրոնիզմ է, որին պետք է հրաժեշտ տալ արդեն հաջորդ տարի, երբ Մոլդովայի խորհրդարանը վերընտրվի։