23.11.2024
ԱՄՆ-ը տապալել է սիրիացի ընդդիմադիրների պատրաստումը ԻՊ-ի դեմ պայքարում
prev Նախորդ նորություն

Սիրիայի դեսպանը քննադատել է ԱՄՆ-ին Ասադի հրաժարականը պահանջելու համար

Սիրիան անթույլատրելի է համարում որոշ պետությունների պահանջը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի հետ կապված: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը:

Նրա խոսքով, ոչ ոք իրավունք չունի պահանջել Բաշար Ասադի հրաժարականը, քանի նրա նա օրինական կերպով է ընտրված, նշել է դեսպանը կլոր սեղանի ընթացքում, փոխանցում է Ռիա Նովոստին:

Հադդադը հավելել է, որ Սիրիայի բնակչության ավելի քան 60%-ը համարում է, որ Ասադը պետք է մնա նախագահի պաշտոնում: «Անթույլատրելի է, որ որևէ պետություն, այդ թվում ԱՄՆ-ը, միջամտի այլ երկրների ներքին գործերի մեջ», - ասել է դիվանագետը:

Մինչ այդ, VERELQ-ը փոխանցել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պենտագոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է, որ "Իսլամական պետության" նկատմամբ հաղթանակի համար անհրաժեշտ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:

Ամերիկացի նախագահի տրամաբանությամբ, Ասադի հրաժարականը թույլ կտա Սիրիային միավորվել ահաբեկիչների դեմ պայքարում: