24.11.2024
Դավութօղլուն չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը
prev Նախորդ նորություն

Բեռլին. Իրանի հետ համաձայնագիրը պետք է ամրապնդի անվտանգությունը Մերձավոր Արևելքում

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը պետք է ամրապնդի անվտանգությունը Մերձավոր Արևելքում: Այդ մասին գերմանական ARD հեռուստաընկերության եթերում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Նրա խոսքով, գոնե ինչ-որ համաձայնագրի ստորագրման նպատակ դրված չէ, այլ խոսքը գնում է նրա մասին, որպեսզի ձեռք բերվեն այնպիսի պայմանավորվածություններ, որոնք կավարտեին Իրանի հետ բազմամյա հակամարտությունը և կամրապնդեին անվտանգությունը Մերձավոր Արևելքում:

«Անվտանգությունը պետք է ամրապնդվի այդ թվում Իսրայելի համար: Մենք գիտենք, որ Իսրայելն ու արաբական հարևանները շատ ուդադիր հետևում են, թե ինչով կավարտվի, ինչ է գրված լինելու վերջնական համաձայնագրում: Դրա համար մենք պետք է մինչև վերջին նախադասությունը, մինչև վերջին բառը շատ մանրակրկիտ բանակցություններ վարենք», - նշել է նախարարը:

Նա նշել է, որ դա այն պատճատներից մեկն է, որ բանակցողները չեն ցանկանում իրենց սահմանափակել ժամանակային կաղապարներով, փոխանցում է Ռիա Նովոստին: Նախարարը նաև նշել է, որ Իրանի հետ համաձայնագիրը չի կայանա առանց միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողության:

«Մենք պետք է երաշխավորենք, որ այն պարտավորությունները, որն ստանձնում է Իրանը և իրականացնում, կուղեկցվեն թափանցիկությամբ, և մենք հնարավորություն կունենան վերահսկողություն իրականացնել: Դա ևս մեկ ոլորտ է, որտեղ մենք դեռևս մարտնչում ենք: Մեկ այլ հարց է, թե ինչ կերպ, ինչ ժամանակային սահմաններում են չեղարկվելու պատժամիջոցները, եթե Իրանը կատարի իր պարտավորությունները», - նշել է նա: