24.11.2024
ԱՄՆ-ը Վրաստանին կտրամադրի նոր ռազմական ուղղաթիռներ
prev Նախորդ նորություն

Դավութօղլուն չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, փոխանցում է թուրքական Milliyet թերթը:

Նրա խոսքով, նա բանակցություններ կսկսի բոլոր կուսակցությունների հետ, որոնք իրավունք ունեն ներկայացված լինել երկրի խորհրդարանում, սակայն եթե նրանց հետ կոալիցիա կազմելու շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, ապա կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հունիսի յոթին Թուրքիայում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք մասնակցել է 20 կուսակցություն: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 53 միլիոն ընտրող:

Ընտրություններում իշխող "Արդարություն և զարգացում" կուսակցությունը հավաքել է ձայների 40,9%, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը՝ 25%, Ազգային շարժում կուսակցությունը՝ 16.3%, Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը՝ 13.1%: