25.11.2024
Կատալոնիայի ճգնաժամը կարող է խառնել ՀՀ-ԵՄ խաղաքարտերը. ի՞նչ սպասել Բրյուսելի հանդիպումից
prev Նախորդ նորություն

Վրաստանում լարված է. Գարդաբանիում բախումներից հետո պահանջել են, որ ադրբեջանցիները հեռանան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Facebook իր էջում հայտնել է վրաց-ադրբեջանական բախումների մասին.


«Հոկտեմբերի 26-ին Վրաստանի Գարդաբանի քաղաքում տեղի է ունեցել բախում ադրբեջանցիների և սվանների՝ լեռնական վրացիների միջև: Վրաստանում «Ադրբեջանցիների ազգային շարժում» կազմակերպության ղեկավար Ալիբալա Ասկերովի տեղեկություններով, կոնֆլիկտը տեղի է ունեցել երկու ազդբեջանցիների և տասը սվանների միջև, որից մի քանի ժամ անց մոտ 200 սվաններ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ պահանջելով, որ ադրբեջանցիները հեռանան քաղաքից...Հակամարտությունը սվանների և ադրբեջանցիների միջև այնքան է թեժացել,որ Գարդաբանի է ժամանել Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մհեբրիշվիլին, ով տեղի ադրբեջանցիներին վստահեցրել էր, որ այս ամենի մեղավորները սադրիչներն են...Միայն ՆԳ նախարարի այցից հետո իրավիճակը քաղաքում կարգավորվել է...


Հիշեցնեմ, որ սա առաջին բախումը չէ վրացիների և ադրբեջանցիների միջև Գարդաբանիում...2014 թ-ի մայիսի վերջին մի քանի օր իրավիճակը քաղաքում ծայրահեղ լարված էր...Մայիսի 28-ի ուշ երեկոյան վրաց և ադրբեջանցի երիտասարդների միջև քաղաքի թեյարաններից մեկում ծագած ծեծկռտուքը սրել էր հարաբերությունները 15-20 հազար բնակիչ ունեցող այս քաղաքում ապրող երկու հիմնական ազգային խմբերի միջև...Գիշերային միջադեպից մի քանի ժամ անց՝ մայիսի 29-ի կեսօրին, մահակներով զինված և ադրբեջանական դրոշները կրող հարյուրավոր ադրբեջանցի երիտասարդներ դուրս էին եկել փողոց՝ բողոքելով, իրենց բնորոշմամբ, «Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեմ»...


Իրավիճակը հանդարտեցնելու նպատակով մարզկենտրոն Ռուսթավիից Գարդաբանի էր ժամանել Քվեմո-Քարթլիի նահանգապետ Գեորգի Մհեբրիշվիլին,ով այդ ժամանակ ևս վրացիների և տեղի ազերիների բախման մեջ մեղադրեց սադրիչներին...Ինչպես երևում է,պարոն Մհեբրիշվիլին,ով այս երեք տարվա մեջ նահանգապետից բարձրացել է մինչև Վրաստանի ՆԳ նախարար չի "բարձրացրել" իր բառապաշարը...Երեք տարի առաջ էլ,հիմա էլ վրացիների և ադրբեջանցիների բախման մեջ մեղադրում է ինչ-որ սադրիչների,որոնց երևի թե ճանաչում է միայն բատոնո Մհեբրիշվիլին,քանի որ 2014 թ-ին այդ "սադրիչներին" ոչ ոք չգտավ...Համոզված եմ,որ հիմա էլ չեն գտնի...»,- գրառել է նա:


Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ վրացիների ու ադրբեջանցիների միջև նման սուր բախումներ են լինում: