22.04.2025
Վրաստանում լարված է. Գարդաբանիում բախումներից հետո պահանջել են, որ ադրբեջանցիները հեռանան
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ում չեն բացառում վիզաների չեղարկումը Վրաստանի բնակիչների համար

Ռուսաստանը չի բացառում ապագայում Վրաստանի հետ փոխադարձ հիմքով առանց վիզայի ռեժիմի սահմանման հնարավորությունը։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

Նա նշել է, որ այդ ուղղությամբ շարժվելը դեռևս դժվար է։ «Խանգարում է առաջին հերթին դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, որոնք, ինչպես հայտնի է, դադարեցվել են Թբիլիսիի նախաձեռնությամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ համապատասխան որոշման ընդունման համար անհրաժեշտ է հաշվի առնել անդրսահմանային սպառնալիքների աճը, այդ թվում ահաբեկչականը, ինչպես նաև անօրինական միգրացիան։

Կարասինը հստակեցրել է, որ ռուսական կողմը Վրաստանին է փոխանցել ավիաանձնակազմերի անդամների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ։

Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հաստատել է, որ վիզային հարցերը Պրահայում նոյեմբերի կեսին Կարասինի հետ կայանալիք բանակցությունների օրակարգում են։ «Կան որոշ տեխնիկական ասպեկտներ, որոնք բարդ են»,- ասել է նա։

Վրաստանի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմը սահմանվել է 2000 թվականին։ 2012 թվականի մարտին Վրաստանը միակողմանիորեն չեղարկել է վիզային ռեժիմը ռուսաստանցիների համար։

Ադրբեջանը ներկայում աշխատում է ԲԹԿ և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների ինտեգրման վրա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան