23.11.2024
Փորձագետներ. ՀՀ իշխանություններն ապահովագրված չեն Բաղրամյանի իրադարձությունների կրկնությունից
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ռուսաստանի միջև կստորագրվի միջուկային անվտանգության մասին համաձայնագիր

ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրի նախագիծը՝ միջուկային վթարի օպերատիվ տեղեկացման և միջուկային ու ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին: Այդ մասին հայտնում է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքէջը:

Միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում փոխադարձ տեղեկացման, այդ թվում միջուկային ոլորտում արտակարգ իրավիճակների ծագման դեպքում համաշխարհային ընդունված պրակտիկա է: Պետական Ռոսատոմ ընկերության կողմից ներկայացված միջկառավարական համաձայնագիրը համաձայնեցվել է ՌԴ ԱԳՆ-ի և դաշնային այլ շահագրգռված գործադիր իշխանության մարմինների հետ, ինչպես նաև նախնական մշակման ենթարկվել հայկական կողմի հետ:

Կառավարությունը Ռոսատոմին հանձնարարել է ԱԳՆ-ի հետ համատեղ բանակցություններ վարել հայկական կողմի հետ և համաձայնության ձեռք բերման դեպքում՝ ռուսական կառավարության անունից համաձայնագիր ստորագրել:

Տարածաշրջանում միակ ատոմակայանը գտնվում է Հայաստանի Մեծամոր քաղաքում՝ Երևանից մոտ 30 կմ հեռավորության վրա: Այն շահագործման է հանձնվել 1980 թ.-ին: Կայանի գործունեությունը դադարեցվել է 1989թ.-ի մարտին՝ Սպիտակի 1988թ.-ի երկրաշարժից հետո: Նորից վերագործարկվել է 1995թ.-ի նոյեմբերին՝ հանրապետությունում էներգետիկ սուր իրավիճակի պատճառով: Կայանի երկու բլոկները զինված են առաջին սերնդի ռուսական ВВЭР-440 ռեակտորներով: Մեծամորի ԱԷԿ-ը ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 30%-ը:

Այս տարվա ապրիլին ՀՀ խորհրդարանը հավանության է արժանացրել վարկային համաձայնագիրը, որով ՌԴ-ը 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար գրանտ է հատկացնում, որոնք թույլ կտան երկարաձգել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով: