25.11.2024
Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը աճել է 32,4%. նախարար
prev Նախորդ նորություն

Լևոն Հայրապետյանի հարազատները հրաժարվել են հետմահու դադարեցնել նրա դեմ հարուցված քրգործը

Հայ գործարար Լևոն Հայրապետյանի հարազատները հրաժարվել են հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով Հայրապետյանի փաստաբան Դավիդ Խեչանին:


«Հայրապետյանի հարազատները համաձայն չեն դադարեցնել գործը, մեղադրյալի մահվան առնչությամբ գործի դադարեցման մասին խոսք լինել չի կարող»,- նշել է փաստաբանը:


Փաստաբանը շեշտել է, որ թե՛ ինքը, թե՛ Հայրապետյանի հարազատները տրամադրված ենք գործը մինչև վերջ հասցնելուն»,- հավելել է Խեչանը:


Հիշեցնենք, Լևոն Հայրապետյանը մեղադրվում էր «Բաշնեֆտ»-ի և Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերի յուրացմանը հանցակից լինելու համար:


Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Հայրապետյանը մահացել է Մորդովայի բանտում 68 տարեկան հասակում: