Սաուդյան Արաբիան ցանկանում է իշխանափոխություն հրահրել Կատարում. Դոհա
Սաուդյան Արաբիան փորձում է կառավարության փոփոխում հրահրել Կատարում, հայտարարել է Կատարի արտգործնախարար Մուհամմադ բեն Աբդուրահման Ալ Թանին CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են սաուդյան իշխանությունները խոսում իշխանության փոխման մասին։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են պաշտոնյաները հրահրում մարդկանց դուրս գալու և բողոքելու սեփական կառավարության դեմ, այդ իսկ պատճառով խոսքը գնում է ռեժիմի փոխման մասին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ արաբական երկրները, որոնք բոյկոտ են հայտարարել Կատարին, ցանկանում են ոչ թե վերջ տալ ահաբեկչությանը, այլ ահաբեկել երկիրը։
Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Բահրեյնը խզել էին դիվանագիտական և առևտրային կապերը Դոհայի հետ, ինչպես նաև դադարեցրել օդային և առևտրային հաղորդակցությունը հեղուկացված բնական գազի խոշորագույն արտահանողի հետ։ Երկրները մեղադրել են Կատարին ահաբեկչությանն աջակցելու մեջ։