25.11.2024
Էդուարդ Շարմազանովը ամոթանք է տվել բելառուսցի իր գործընկերոջը
prev Նախորդ նորություն

ՀԱԷԿ-ը լիովին անվտանգ է, պետք չէ ուշադրություն դարձնել Ադրբեջանի խանդին. նախարար

Որքանո՞վ է Մեծամորի ատոմակայանը անվտանգ հետագա աշխատանքի համար և որքանո՞վ են հիմնավորված այն հայտարարությունները, թե ՀԱԷԿ-ը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը: Այս հարցն այսօր հնչեցվեց ԱԺ-ում ընթացող «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» խորհրդարանական լսումների ժամանակ:


Մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը հայտարարեց, որ Եվրանեսթի վեհաժողովին էներգետիկ անվտանգությանը նվիրված զեկույցում ադրբեջանցիները նմանատիպ մեղադրանքներ են ներկայացնում և, ըստ այդմ, առաջարկում դիմել համապատասխան քայլերի ու գործողությունների:  


«Ատոմակայանի ռիսկայնությունը որոշակի վտանգի առումով եղել է հենց կառուցման և շահագործման պահից՝ Խորհրդային միության ժամանակ: Սակայն ըստ միջազգայինեզրակացությունների՝ երկրորդ էներգաբլոկը գործում է լիովին անվտանգ, իսկ մյուս էներգաբլոկի կարողություններն օգտագործվելու են երկրորդի ռիսկայնության նվազման համար: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի նման գնահատականներին, ապա դրանք ամենևին էլ անսպասելի չեն, բայց, կրկնում եմ, ոչ մի վտանգ չկա»,- արձագանքելով հարցադրմանը հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։


Նա շեշտեց, որ անհանգստանալու խնդիր չկա, անգամ ադրբեջանական նման գնահատականներում, որոնք որակեց իբրև  սովորական «խանդ»:


Լսումների մասնակից բնապահպան Կարինե Դանիելյանն էլ մատնանշեց, որ այս հարցը ավելի շատ քաղաքական երանգ ունի, քանզի հարևան Թուրքիայում ևս ատոմակայան կառուցվում, բայց Ադրբեջանն այս հանգամանքի մասով ձայն անգամ  չի հանում: