22.04.2025
Մամուլ. Մինասյանի դեսպան դառնալուն խանգարել են Հերմինե Նաղդալյանն ու Յուրի Վարդանյա՞նը
prev Նախորդ նորություն

Էդուարդ Շարմազանովը ամոթանք է տվել բելառուսցի իր գործընկերոջը

ՀԱՊԿ անդամ երկրների պատգամավորները պետք է միջազգային հարթակներում սատարեն միմյանց և չանեն հայտարարություններ, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումից: Այս մասին Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ և ԲՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը:


«Անընդունելի է, երբ ՀԱՊԿ անդամ երկրի ներկայացուցիչները դաշնակցին հակասող հայտարարություն են անում»,- ասել է նա:


Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականների համագործակցված աշխատանքը միջազգային հարթակներում:


Զրուցակիցները կարևորել են ՀԱՊԿ և ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է.


«Արցախի խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում: Հակառակ ադրբեջանական պնդումներին՝ մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ իրական սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: ՀԱՊԿ պատգամավորները պիտի դատապարտեն Ադրբեջանին, որի գործողությունների պատճառով զոհվում են մարդիկ»: Նա հավելել է նաև, որ Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը:


Նշենք, որ 2017 թվականի սկզբին, երբ հայտնի դարձավ, որ Բելառուսը Ադրբեջան է արտահանձնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին, Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ «Բելառուսի արած քայլը բարեկամական չէ, նաև քայլ է Ռուսաստանի դեմ, քանի որ Ռուսաստանը հայտարարեց, որ դեմ է Լապշինի արտահանձնմանը: Սա Բելառուսի կողմից քայլ է ՀԱՊԿ երկու դաշնակից պետությունների դեմ»:

ՀԱԷԿ-ը լիովին անվտանգ է, պետք չէ ուշադրություն դարձնել Ադրբեջանի խանդին. նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան