25.11.2024
ՀԱԷԿ-ը լիովին անվտանգ է, պետք չէ ուշադրություն դարձնել Ադրբեջանի խանդին. նախարար
prev Նախորդ նորություն

Սարգսյան-Ալիեւ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Ժնեւում. պաշտոնական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնեւում, հանդիպում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի գրասենյակից:


Ավելի վաղ, ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրա խոսքով՝ չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ Հայաստանի նախագահը գնալու է Ալիևի հետ հանդիպմանը:


Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցից հետո հայտարարություն էին տարածել` նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ բանակցել են նրանց հնարավոր հանդիպման մանրամասների շուրջ: