25.11.2024
Մամուլ. «Ծառուկյան» դաշինքը երկու ամսով զինադադար է հայտարարում կառավարությանը
prev Նախորդ նորություն

Ալիևին չի հաջողվի խուսափել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից. Քոչարյան

Ադրբեջանն իրեն խաղի կանոններից դուրս է դրել, բայց այս ամենն անվերջ շարունակվել չի կարող: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:


Փոխնախարարի խոսքով, բանակցային գործընթացում Ադրբեջանը գործ ունի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների հետ, որոնք միջնորդ են հանդիսանում։ Այստեղից էլ հարց է առաջանում.


«Ի վերջո,  անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվ մեկ առաքելությունն այն է, որ պատերազմ չլինի աշխարհ որևէ մասում։ Բայց եթե իրենք միջնորդ են, և միջնորդ լինելով հանդերձ լինում են ռազմական գործողություններ, դա ապտակ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներին: Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է և ձերբազատվել է այդ ձևաչափից»,- նշեց նա:


Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Շավարշ Քոչարյանը նշեց, որ դեռ որևէ հստակություն այդ հարցում չկա, բացի մեկից՝ դրա բովանդակությունը Բաքվին ձեռնտու չէ.   


«Հանդիպման բովանդակությունն ակնհայտորեն Բաքվին ձեռնտու չէ։ Պատահական չէ Ալիևի սադրիչ հայտարարությունը, որով նա փորձում էր խեղաթյուրել բովանդակությունը և այլ բան ներկայացնել։ Դա անզեն աչքով է երևում։ Այդուամենայնիվ, չեմ կարծում, թե նա կկարողանա խուսափել այդ հանդիպումից»,- հավելեց փոխարտգործնախարարը: