25.11.2024
Ալիևին չի հաջողվի խուսափել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Հերթական ռուսական վարկը կուղղվի ՌԴ ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերմանը

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին մինչև 100 մլն դոլարի չափով պետական վարկ կտա։ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը կոչվում է պետական արտահանման վարկ և տրամադրվում է ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:


Այս մասին կառավարության այսօրվա նիստում զեկուցել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:


«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնություն կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի նախագիծը նախատեսում է, որ հայկական կողմը հիմնական պարտքը կմարի 15 տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, առաջին վճարումը կկատարվի 2023թ. մայիսի 15-ին: Վարկը տրվում է տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:


Նշվում է, որ նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: