Գերմանական ընտրություններ. Մերկելը հայտարարել է իշխանություն ձեւավորելու մասին
Գերմանական ARD հեռուստաընկերությունը, հղում կատարելով իր անցկացրած հարցման արդյունքներին, հայտնում է, որ Բունդեսթագի ընտրություններում կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քիրստոնեա-սոցիալական միություն ուժերի դաշինքը հավաքում է քվեների 35,5 տոկոսը:
Ըստ նույն աղբյուրի, Մարտին Շուլցի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին քվերակել է ընտրողների 20 տոկոսը, 13,5 տոոկս արդյունքով երրորդ տեղում է աջ արմատական «Այլընտրանք Գերմանիայի համար» քաղաքական ուժը, իսկ «Ազատ դեմոկրատները» ստացել են քվեների 9 տոկոսը:
ARD հեռուստաընկերության հարցման արդյունքները գրեթե համընկնում են մի շարք ընտրատեղամասերում քվեների հաշվարկների նախնական տվյալների հետ: Ըստ այդ տվյալների, Մերկելի ղեկավարած դաշինքն առաջատար դիրքերում է եւ հավաքում է ձայների շուրջ 33 տոկոսը:
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով իշխող կոալիցիա կազմելու պատրաստակամության մասին, գրում է «Բի-բի-սի»-ն: «Մենք ամենաուժեղ քաղաքական կուսակցությունն են, եւ մեր խնդիրն է ձեւավորել կառավարություն: Իհարկե, մենք լավագույն արդյունքի հույս ունեինք», - հայտարարել է նա:
Հատկանշական է, որ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Սոցիալ-դեմկրատական կուսակցության առանորդ Մարտին Շուլցը եւ նրա կողմնակիցներն արդեն իսկ հայտնել են, որ չեն պատրաստվում մաս կազմել իշխող կոալիցիայի եւ իրենց գործունեությունը ծավալելու են ընդդիմադիր դաշտում:
Հիշեցնենք, որ Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունների քվեարկությունն արվարտվել է տեղի ժամանակով 18.00-ին (Երևանի ժամաակով 20.00-ին)։ Գրանցված ընտրողների թիվը 61.5 մլն է։ Ընտրությունների արդյունքում ձեւավորվելու է նոր կառավարություն եւ նշանակալվելու է նոր կանցլեր:
Գերմանիայի խորհրդարանը ձեւավորվում է խառը համակարգով: պատգամավորների կեսը (299) ընտրվում է մեծամասնական, իսկ մյուս կեսը համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով: